Հասարակություն
Ֆինլանդիան երկրից կարտաքսի ՌԴ դեսպանատան 9 աշխատակցի
Ֆինլանդիան երկրից կարտաքսի ՌԴ դեսպանատան 9 աշխատակցի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆինլանդիայի կառավարության գրասենյակին։
«Ֆինլանդիան երկրից 9 մարդու կարտաքսի, որոնք աշխատում էին ՌԴ դեսպանատանը և հետախուզական գործառույթ էին կատարում։ Նրանց գործողությունները դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում են», – նշված է հաղորդագրության մեջ։
Ֆինլանդիայի իշխանություններն իրենց որոշման մասին տեղեկացրել են Ռուսաստանի դեսպանին։
Որոշումն ընդունվել է Ֆինլանդիայի նախագահի և երկրի կառավարության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության կոմիտեի համատեղ նիստի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3