Հայտնի է` որքան ժամանակով կդադարեցվի «Թուրքական հոսքով» գազի մատակարարումը

«Թուրքական հոսքով» ռուսական գազի մատակարարումները հունիսի 5-12-ը կդադարեցվեն գազատարի ամենամյա պլանային սպասարկման պատճառով։ Միաժամանակ Ռուսաստանից գազը շարունակում է Թուրքիա հոսել մեկ այլ՝ «Երկնագույն հոսք» խողովակաշարով, որը վերանորոգվել է մայիսի երկրորդ կեսին: Տեղեկությունը հայտնում է ТАСС-ը` հղում անելով «Գազպրոմ»-ին։ 

 

«Գազպրոմը» նշել է, որ պլանային տեխնիկական սպասարկումը նախապես համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

 

«Երկնագույն հուսքը» շահագործման է հանձնվել 2003 թվականի սկզբին, որի նախագծային հզորությունը կազմում է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ, ընդհանուր երկարությունը՝ 1213 կմ։ «Թուրքական հոսք» գազատարը բաղկացած է երկու շղթայից, որոնցից մեկը նախատեսված է թուրք սպառողներին, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին գազ մատակարարելու համար։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ