
Առեղծվածային ավիավթարի հետևանքով զոհվել են Թրամփի հովանավորի հարազատները

ԱՄՆ Վիրջինիա նահանգում վթարի է ենթարկվել Cessna Citation բիզնես ինքնաթիռը։ Ինքնաթիռը կործանվել է սակավամարդ լեռնային տարածքում։ Միաժամանակ հաղորդվում է, որ օդանավը իբր խախտել է օդային տարածքը Վաշինգտոնում, ինչի պատճառով ԱՄՆ իշխանությունները երկու կործանիչ են օդ բարձրացրել։ Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ինքնաթիռը չի արձագանքել դիսպետչերի և անձնակազմի ցամաքային զանգերին: Կործանիչները Cessna-ն ուղեկցել են Վիրջինիա: Այնտեղ ինքնաթիռը սկսել է կորցնել հավասարակշռությունը և կործանվել։
Ինքնաթիռում չորս մարդ է եղել։ Նրանք բոլորը մահացել են։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ օդաչուն կարող էր կորցնել գիտակցությունը խցիկի ճնշվածության պատճառով։
Մինչդեռ, ինչպես պարզել են ամերիկյան լրատվամիջոցները, ինքնաթիռը պատկանել է Ֆլորիդայի խոշոր գործարարների ընտանիքին՝ Ջոն և Բարբարա Ռումփելներին։ Ինքնաթիռում եղել են նրանց հարազատները, մասնավորապես՝ նրանց դուստրն ու թոռնուհին։
Ռումփելն ու նրա կինը՝ Բարբարան, վերջին մի քանի տարիներին գումար են նվիրաբերել հանրապետական թեկնածուներին, այդ թվում՝ «հարյուր հազարավոր դոլարներ» են փոխանցվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հիմնադրամին: Բարբարա Ռումփելը նաեւ Ազգային հրաձգային ասոցիացիայի կանանց ղեկավար խորհրդի անդամ էր։