Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է կալանավորված հայ 2 զինծառայողներին

Ադրբեջանցիների կողմից առևանգված և կալանավորված հայ 2 զինծառայողներին՝ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին, այցելել է Ադրբեջանի ՄԻՊ-ը։ Ադրբեջանում նրանց դեմ ահաբեկչության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել։ ԱՊԱ-ի փոխանցմամբ ՝ ՄԻՊ-ը` Ալիևան, ծանոթացել է հայ զինվորների պահման պայմաններին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայ զինվորականները պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ունեցել։

 

Նշվում է, որ նրանց «բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվել»:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը ՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը կալանավորել է հայ զինվորականներին։

Քաղաքականություն

Պատահարներ