ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային հակակառավարական ցույց Վարշավայում
Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում այսօր սկսվել է լեհական ընդդիմության կազմակերպած զանգվածային ցույցը։
Ակցիան իրականացնում է Հանրապետության նախկին վարչապետ (2007-2014 թթ.), Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար (2014-2019 թթ.) Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական պլատֆորմ» ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը։
Ցույցի կազմակերպիչների խոսքով, սա ակցիա է «բարձր գնի, չարագործության և ստի դեմ՝ հանուն ազատ ընտրությունների և ժողովրդավարական եվրոպական Լեհաստանի»։
Ակցիային մասնակցելու համար Վարշավա են ժամանել ավելի քան 1000 ավտոբուսներ երկրի տարբեր շրջաններից։ Բազմաթիվ մասնակիցներ մայրաքաղաք են եկել գնացքներով ու անձնական մեքենաներով։
Լեհաստանի այլ ընդդիմադիր կուսակցությունների հայտնի ներկայացուցիչներ միացել են երթին այն բանից հետո, երբ հանրապետությունում ընդունվել է պետական հանձնաժողով ստեղծելու՝ վերջին 20 տարիների ընթացքում իշխանությունների կայացրած որոշումների վրա ենթադրյալ «ռուսական ազդեցության» փաստերը հետաքննելու որոշումից հետո:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ ՇառլՄիշելի հետ: Հ...
Ռուսաստանը պետք է ավարտի հատուկ ռազմական գործողությունը. այլընտրանք չկա. Պեսկով
Ռուսաստանը պետք է իմանա իր գիծը և այն մինչև վերջ տանի, այլընտրանք չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղ...
«Հատուկ ռազմական գործողություն»-ը ճիշտ կլիներ հենց սկզբից անվանել պատերազմ. Զատուլին
ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Ինչ Ուկրաինա է մեզ պետք» համաժողովի ժամանակ...
Նիկոլ Փաշինյանը և երիտթուրքերի վայրագություններն արդարացնող լրագրողը՝ մի լուսանկարում
Անկարա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է Թալեաթ փաշայի և երիտթուրքերի վայրագությունների...