Ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ ավելի վաղ սոցցանցերում տարածվել էր տեսանյութը, որում երևում էր, թե ինչպես է ոստիկանը հարցածում քաղաքացուն, որից հետո վերջինս ուշագնաց է լինում։
«Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)»,–գրել է Աբրահամյանը։
Ընդգծվում է, որ նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Ավելի վաղ դեպքի առթիվ ոստիկանությունը հայտնել էր, որ նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Նշենք, որ «Երևանի գինու օրեր» փառատոնը անցկացվում է հունիսի 2-4-ը, ժամը 16։00–22։30։
Նմանատիպ հոդվածներ
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին...
Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․«2023 թվականի մայիսի 1...
Երևանում քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները ժամանակավոր...
Ադրբեջանի ԶՈւ-ն խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում․ ՄԻՊ զեկույցը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում և Գեղարքունիքի սահմանամերձ բնակա...