«Լեհաստանում Կարմիր բանակի ռազմագերիների սպանությունները պետք է հետաքննվեն». Վոլոդին
Լեհաստանը պետք է պատասխանատվություն կրի 20-րդ դարի սկզբին Կարմիր բանակի ռազմագերիների սպանությունների և խոշտանգումների համար, նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, անհրաժեշտ է, որ Քննչական կոմիտեն և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հետաքննություն անցկացնեն, հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պետդումայի խոսնակը հիշեցրել է, որ Պիլսուդսկու օրոք Լեհաստանում մարդկության դեմ հանցագործություններ են կատարվել։
«1919-1921 թվականներին մեր ավելի քան երեսուն հազար զինվորներ և սպաներ գնդակահարվել և խոշտանգվել են։ Մարդիկ մահանում էին մշտական սովի, ցրտի և հիվանդությունների պատճառով։ Գերիների համար լեհական ճամբարները նույնն էին, ինչ նացիստների ճամբարները», - նշել է Վոլոդինը։
Նրա խոսքով՝ Լեհաստանը հրաժարվում է հետաքննել այդ հանցագործությունները, հերքում է երկրում մահվան ճամբարների գոյությունը և Կարմիր բանակի գերեվարված զինվորների ոչնչացման փաստը:
Լեհաստանի ղեկավարությունն ի վիճակի չէ ընդունել իր սխալները, ու պետք է ամեն ինչ անել, որ այդ ողբերգության զոհերը չմոռացվեն, եզրափակել է Վոլոդինը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավ...
ՀՀ փոխվարչապետի գրասենյակը մանրամասնել է` ինչ քայլեր են քննարկվել Մոսկվայում
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել մաքսային և սահմանային վերահսկողության ոլ...
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է Փաշինյանին
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությո...
Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծ...