Գառնիի ճանապարհին ողբերգական վթարից տուժած պատանի ըմբիշներից մեկը ևս մահացել է
Երեկ՝ հունիսի 3-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 8-ամյա Սարգիս Օ․-ն, հաղորդում է Shamshyan.com-ը։
Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով։
Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ բժշկական կենտրոնում մահացած Սարգիս Օ․-ն VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, տեղում մահացած, Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արտյոմ Օրդյանի որդին էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա Ռոբերտ Ա.-ն։
Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 27-ին Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին տեղի ունեցած 06-ի և Volkswagen-ի բախման հետևանքով ողբերգական ավտովթարից հետո։
Տեղում մահացել էր 06-ի վարորդը, իսկ 7 հոգի, որոնց թվում նաև Ռոբերտ Ա․-ն, տեղափոխվել էին հիվանդանոց։
Նրանք մեկնում էին Գառնի գյուղ՝ ըմբշամարտի մրցմանը մասնակցելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ` «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկում
Հունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կրակոց` Գեղարքունիքի մարզում. կասկածյալն ու վիրավորը արյունակից բարեկամներ են
Երեկ՝ հունիսի 3-ին, կրակոց է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմանւմ «Մարտունի» բժշկական կենտոնից ՀՀ Նե...
Ալավերդի քաղաքում քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել
ՀՀ Լոռու մարզում 31–ամյա քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–...
Ավտոմեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հունիսի 3-ին, ժամը 22:07-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ս...