ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կրակոց` Գեղարքունիքի մարզում. կասկածյալն ու վիրավորը արյունակից բարեկամներ են

Երեկ՝ հունիսի 3-ին, կրակոց է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմանւմ «Մարտունի» բժշկական կենտոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ 44-ամյա Կարեն Պողոսյանն է, ով ձախ ուսի հատվածում ստացել է հրազենային վիրավորում։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմանում Գեղհովիտ գյուղում գործող «Լե Մարկ» ՍՊԸ-ին պատկանող կահույքի արտադրամասի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել  վիրավոր Կ․ Պողոսյանի և նույն գյուղի բնակիչ 41-ամյա Ասքանազ Պողոսյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած ինքնաշեն հրազենից կրակոց է արձակել Կ․ Պողոսյանի ուղղությամբ, ապա դիմել փախուստի:

 

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Մարտունու բաժնի և ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, Ոստկանության Մարտունու բաժնի ստացած օպերատիվ տվյալներով, պարզել են կրակողի ենթադրյալ գտնվելու վայրը և այնտեղ էլ հայտնաբերել են նրան, ապա տեղափոխել Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվում է։

 

Լրատվականի-ի տեղեկություններով՝ փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում  սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիավորը Մարտունիում հայտնի է «Պռուժի Կարեն» մականվամբ, ով երկար տարիներ գործարարությամբ է զբաղվել Ուկրաինայում, և երբ սկսվել է ուկրաինական պատերազմը, վերադարձել է ծննդավայր։ Կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են։ 

 

Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նաև Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան, որի մեջ նույնպես ելեղել են արնանման հետքեր, և ըստ  տեղեկությունների՝ ավտոեքենան պատկանում է վիրավորին, և վերջինս այդ ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։