Ավտոմեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հունիսի 3-ին, ժամը 22:07-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում ավտոմեքենա է այրվում, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2001 թ․) և «Opel» (վարորդ՝ Ս. Ու., ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ։
Վարորդները հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ու.-ինը՝ միջին ծանրության։
Նմանատիպ հոդվածներ
Գառնիի ճանապարհին ողբերգական վթարից տուժած պատանի ըմբիշներից մեկը ևս մահացել է
Երեկ՝ հունիսի 3-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահա...
Հրդեհ` «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկում
Հունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթարից մահացածը` Հրանտ Բագրատյանի եղբայրն է
Երևանում ողբերգական ավտովթար է գրանցվել․ մահացած է հայտնաբերվել ավտոմեքենայի վարորդը։ Հայտնում է shamshyan.com-ը:&...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կրակոց` Գեղարքունիքի մարզում. կասկածյալն ու վիրավորը արյունակից բարեկամներ են
Երեկ՝ հունիսի 3-ին, կրակոց է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմանւմ «Մարտունի» բժշկական կենտոնից ՀՀ Նե...