ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով մահացածների թիվը հասել է 288–ի
Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհ է դարձել 288 մարդ։ Տեղեկությունը հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով նահանգի հրշեջ ծառայության ղեկավար Սուդհանշու Սարանգիին։ Ըստ հնդկական լրատվամիջոցների` տուժել է շուրջ 900 մարդ։
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 2-ի երեկոյան (Երևանի ժամանակով` 18:20) Օդիշա նահանգի Բալասոր քաղաքի շրջանում։ Ինչպես ավելի վաղ հայտնել է երկաթուղային տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, ուղևորատար գնացքի 10-12 վագոններ դուրս են եկել գծերից։
Նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք։ Արդյունքում ռելսերից դուրս է եկել երեք վագոն։ Դրանից հետո տեղի է ունեցել ևս մեկ բախում՝ արդեն բեռնատար գնացքի հետ, որը կանգնած է եղել գծերին։
Վթարի վայր են մեկնել փրկարարներ և շտապօգնության ավելի քան 200 մեքենա: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Որոնողական աշխատանքները շարունակվում են. շրջված վագոններում դեռ կարող են ուղևորներ լինել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած խոշոր վթարից
Ներքին գործերի նախարարությունը ցույց է տվել Սանկտ Պետերբուրգի Ֆրունզենսկի թաղամասում տեղի ունեցած վթարի պահը, որտեղ բեռն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրդողանի երդմնակալությանն ընդառաջ` Անկարան հեղեղվել է հորդառատ անձրևներով
Էրդողանի երդմնակալությանն ընդառաջ` Անկարան հեղեղվել է հորդառատ անձրևներով: Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները:&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկայական տորնադոն շարժվում է դեպի Սամարա
ՌԴ Սամարայի մարզում հունիսի 2-ին եղանակային պայմանների կտրուկ վատթարացում է տեղի ունեցել՝ ամպրոպ և անձրև է տեղացել տարած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի մարզում այրվել է 37 ավտոբուս և միկրոավտոբուս
Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում այրվել է 37 ավտոբուս և միկրոավտոբուս, ինչպես նաև մոտակայքում կայանված տասնյակ մեքենաներ:...