ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի չարակամները չխառնեն իրավիճակը երկրում». Պուտին
Ռուսաստանի իշխանությունները չպետք է թույլ տան երկրում ներքաղաքական անվտանգության խախտումներ՝ հաշվի առնելով չարակամների ջանքերի ակտիվացումը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
Երկրի ղեկավարն առաջարկել է քննարկել «Ռուսաստանի անվտանգության ապահովումը, տվյալ դեպքում՝ ներքաղաքական անվտանգությունը», հաշվի առնելով այն ջանքերը, որ չարակամները գործադրում և ակտիվացնում են «Ռուսաստանի Դաշնությունում իրավիճակը սրելու նպատակով»։
«Եվ մենք ձեզ հետ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանք դա չանեն ցանկացած պարագայում», - ասել է Պուտինը։
Նա նշել է, որ ՌԴ–ի համար ազգամիջյան հարաբերությունների հարցերը չափազանց կարևոր են` հիշեցնելով, որ ՌԴ–ում 190 էթնոս է ապրում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Մակրոնը քայլելով զրուցում են հնգակողմ հանդիպումից առաջ
Մոլդովայում այսօր՝ հունիսի 1-ին, Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ դրսում ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանի վերընտրության տոնակատարության արդյունքում զոհեր կան
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան իր միկրոբլոկում տեսանյութ է տեղադրել և գրել․ «Թուրքիայի կողմից օկուպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենն ընկնելուց հետո թռչկոտել է՝ ցույց տալու համար, որ լավ է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է, թե ինչպես է ընկել երկրի ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական արարողության ժամա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախարարություն եմ մտել, 2-ը մանիկյուռ էին քսում, 2-ը՝ «շարիկ գլորում»․ Բագրատյանը՝ Ֆինանսների նախարարին
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում...