«Պատերազմող երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող օրակարգում ներառվել». Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Ուկրաինայի մասին
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չպետք է քննարկվի դաշինքի հուլիսին կայանալիք գագաթնաժողովում, Օսլոյում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Պատերազմող երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող օրակարգում ներառվել, կարծում եմ, որ փակ շրջանակում կա համաձայնություն, որ պատերազմող երկրին չի կարելի ընդունել»,- ասել է Հունգարիայի դիվանագիտության ղեկավարը։
Նա հորդորել է ոչ մեկին չխաբել և ոչ մի ժամանակացույց չձևավորել հակամարտող երկրի համար։
«Դուք կարող եք համոզել ուկրաինացիներին, որ նրանք գագաթնաժողովում կստանան ինչ-որ ժամանակացույց ՆԱՏՕ-ին միանալու համար, բայց դա անազնիվ կլինի ուկրաինացիների նկատմամբ: Դուք չեք կարող պատրանքներ ստեղծել, որոնք ակնհայտորեն չեն իրականացվի», - ասել է Սիյարտոն:
Նախարարն ընդգծել է, որ Բուդապեշտը անընդունելի է համարում ուկրաինացի զինվորականների պատրաստումը ՆԱՏՕ-ի դրոշի ներքո, քանի որ դաշինքը պետք է խուսափի Ռուսաստանի հետ ուղիղ բախումից։
Նմանատիպ հոդվածներ
Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումն ավարտվեց
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ա...
Մոլդովայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Մոլդովայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հայտնում Баграмян 26 տելեգր...
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչ...
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է Փաշինյանին
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությո...