Վրաստանից պատմել են, թե ինչ կլինի, եթե միանան հակառուսական պատժամիջոցներին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատմել է, թե ինչ կլինի երկրի հետ, եթե այն մտնի Ռուսաստանի հետ զինված հակամարտության մեջ։ Այս մասին նա խոսել է վրացական Kviris Palitra թերթին տված հարցազրույցում։

 

Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանը մենակ է մնալու, քանի որ իրեն ոչ ոք չի օգնի։ Ուստի, Թբիլիսին չի նախատեսում հակառուսական պատժամիջոցներ կիրառել և միանալ ԵՄ նախաձեռնությանը։կիրառել և միանալ ԵՄ նախաձեռնությանը։

 

«Մենք մենակ ենք մնալու: Մենք նայում ենք Ուկրաինային և տեսնում, որ ոչ ոք չի կռվում ուկրաինացի ժողովրդի կողքին կամ փոխարենը։ 

Առավելագույնը, ինչ կարող է անել Արևմուտքը, զենք մատակարարելն է։ Զենք են մատակարարում, բայց ուկրաինական հողի վրա արյուն են թափում միայն ուկրաինացիները»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։

 

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ հանրապետությունը հրաժարվում է հակառուսական պատժամիջոցներից, քանի որ դրանց ներդրման դեպքում տնտեսությունը կփլուզվի։