Խաղաղության պայմանագիր հունիսի 1-ին չի ստորագրվի. չկա համաձայնեցված նախագիծ. վարչապետ
Հայաստանը դեռ Վաշինգտոնի բանակցություններից առաջ Ադրբեջանին փոխանցած խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ չի ստացել ադրբեջանական կողմի մեկնաբանությունները։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ճիշտ եմ հիշում՝ դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել»,– հայտարարել է վարչապետը։
Նա վստահեցրել է, որ այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել հունիսի 1-ին Քիշնևում։
Նշենք, որ հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները հասկանալի չեն։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողակ...
«Արցախի վերաբերյալ Մոսկվայում կայացած քննարկման արդյունքները գոհացուցիչ չեն»․ Փաշինյան
Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ և դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերութ...
ՀՀ ԱԳՆ-ն կոչով դիմել է Ադրբեջանին
ՀՀ Հայաստանի 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից պարտավորություններից հետ կանգնելու հերթական փորձ է։ Այս մ...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...