ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեգվեյներ, մոտոցիկլետներ և էլեկտրամոբիլներ. պարեկները ծառայության են դուրս գալիս նոր տեխնիկայով
Էլեկտրական ինքնահավասարակշռվող սեգվեյներ, մոտոցիկլետներ և էլեկտրամոբիլներ. պարեկներն արդեն շուրջօրյա ծառայություն իրականացնում են նաև տեխնիկական նոր միջոցներով։
Ինքնահավասարակշռվող սեգվեյների կիրառումը հետիոտն կարգախմբին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահել և օպերատիվորեն արձագանքել ցանկացած իրավիճակի։ Սեգվեյներով ծառայությունը հատկապես մարդաշատ վայրերում նպաստում է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների պատշաճ իրականացմանը։
Դրան զուգահեռ պարեկները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովում են նաև մոտոցիկլետներով և էլեկտրամոբիլներով։ Հատկապես երթևեկության ծանրաբեռնվածության պայմաններում մոտոցիկլետների կիրառումը, շնորհիվ փոքր չափերի և հարմարավետության, լուծում է իրավիճակային խնդիրներ:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 11 բեռնատարի միջոցով առանց մաքսային վճարման ՀՀ է ներմուծվել շուրջ 280 տոննա կարագ և սերուցք
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության, ներքին անվտանգության վարչություններն ու Հարավային մաքսատուն-վարչությունը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ապրում ենք շոգ երկրում, պլյոնկաները պոկած վարելով՝ վառվում ենք». վարորդները բողոքի ակցիա են անում
Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. ինչպես հայտնել էինք, այս մասին օրեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. Ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոթքում ադրբեջանական գնդակից վիրավորված 8 զինվորների կյանքին վտանգ չի սպառնում
Սոթքում ադրբեջանական գնդակից վիրավորված 8 զինվորներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Զինուժ»-ի անդրադար...