Կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու ազգակործան փաստաթղթի ստորագրումը. Ջավախքից դիմել են ՀՀ ԱԺ-ին
Ջավախքից մի քանի կազմակերպություններ և անհատներ դիմել են ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը անվստահություն հայտնելու կոչով․
«Հարգելի՛ պատգամավորներ
Մենք՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատ գործիչներս, ուշի ուշով հետևելով Արցախի և ՀՀ շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Արցախի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի՝ Բրյուսելում, ՀՀ վարչապետի՝ Ռեյկյավիկում և սույն թվականի մայիսի 22-ի ասուլիսում հնչեցրած մոտեցումների կապակցությամբ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ՝ հայտարարված թվերով:
Մենք՝ ներքոստորագրյալներս, կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքներին, խախտում են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթները, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները:
Թուրք-ադրբեջանական տանդեմը չի էլ թաքցնում իր հավակնությունները Հայաստանի և տարածաշրջանի մյուս պետությունների նկատմամբ և չի բավարարվելու հայկական կողմի զիջումներով ու անընդհատ պարտադրելու է նոր զիջումներ:
Հարգելի՛ պատգամավորներ, կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու վարչապետի կողմից նախատեսված ազգակործան փաստաթղթի ստորագրումը և ձեռնարկել ՀՀ վարչապետի ու կառավարության հանդեպ անվստահություն հայտնելու գործընթաց:
Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում ենք սույն դիմումն ընթերցել առաջիկա ԱԺ լիագումար նիստին:
Հարգանքներով՝
- Արտակ Գաբրիելյան՝ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող
- Ալեքսան Թորոյան՝ Ախալքալաքի հիվանդանոցի տնօրեն
- Ստեփան Հակոբյան՝ «Ջավախք» հասարակական կազմակերպության նախագահ
- Դավիթ Ռստակյան՝ «Վիրք» կուսակցության նախագահ
- Ազատ Շիպակցյան՝ Ջավախքի մտավորականների միության նախագահ
- Միխայիլ Կոլիկիդի՝ Սամցխե-Ջավախքի հույների «Պատրիդա» միություն
- Սամվել Պետրոսյան՝ «Շարժում հանուն արդարություն» կազմակերպության նախագահ»։
Նմանատիպ հոդվածներ
1 տոննա կոկաինի գործով ձերբակալվել է «Մրգենի» ՍՊԸ ներմուծումների և գնման բաժնի պետը․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող...
Մայրը և երեխան հյուր են եղել այդ տանը. մանրամասներ ողբերգական դեպքից
Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահասակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախա...
ՀՀ-ում թունավորումների 70% դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից նախորդ մի քանի տարիներին արձանագրված սննդային թունավորումների վերլու...
Ադրբեջանցիները Բերձորում ոչնչացրել են Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված...