Զելենսկու ելույթի ժամանակ Ասադը հանել է ականջակալը
Սիրիայի պատվիրակությունը՝ նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ, ցուցադրաբար չի լսել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու ելույթը Սաուդյան Արաբիայում ընթացող Արաբական լիգայի գագաթնաժողովում։
Սրա վրա ուշադրություն է հրավիրել սիրիական Ալ-Վաթան թերթը։
Հրատարակությունը պնդում է (իսկ դա նշված է միջոցառման արձանագրության մեջ), որ սիրիական պատվիրակության անդամները Զելենսկու ելույթի սկսվելուն պես հանել են ականջակալը համաժամանակյա թարգմանության համար։
Սակայն, ինչպես նշում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով սիրիական թերթը, թե՛ ինքը՝ Ասադը, թե՛ Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆեյսալ Միկդադը շատ լավ տիրապետում են անգլերեն լեզվին, որով ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հայտարարել էր, որ Զելենսկիին Արաբական լիգայի գագաթնաժողովին հրավիրելու նպատակը արաբ առաջնորդների ցանկությունն է՝ որքան հնարավոր է շուտ լուծել ուկրաինական հակամարտությունը։
Հայտնի է, որ Սիրիան և Ռուսաստանը դաշնակից պետություններ են և բարիդրացիական հարաբերություններ ունեն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ -ը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը,...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...