Մեր քաղաքը էլ ավելի կանաչ և էներգաարդյունավետ ենք դարձնելու. Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին անդրադարձ եղավ այն հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ ավելի ներառական և կանաչ քաղաք ունենալու համար։
Ինչպես նշվեց ժողովի ընթացքում՝ մենք ներդնելու ենք մեր բոլոր ջանքերը՝ քաղաքում փոշու, շինարարության քանակի նվազեցման, շինթույլտվությունների թվայնացման, ներառական և մարդակենտրոն տրանսպորտային միջոցների ու դրանց բարեկարգման աշխատանքների մեջ։
Առաջիկա 5-7 տարիների ընթացքում մեր քայլերը ուղղված կլինեն մեր քաղաքը էլ ավելի կանաչ և էներգաարդյունավետ դարձնելուն»:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ից Երեւան քաղաքում այրվում է Նուբարաշենի աղբավայրը: Ծուխը տարածվում է քաղաքում, որը շնչում ենք բոլորս:
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատեր...
ՌԴ ԿԳՆ–ն չի ճանաչել Սլավոնական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել բազմաթիվ ընթացակարգային խախտումների պատճառով...
Պարեկները կօգնեն վարորդներին՝ չափելու ապակիների լուսաթափանցելիության աստիճանը
Պարեկային ծառայության ստեղծման և կայացման ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ստորաբաժանման հիմնական նպատակներից է ոչ մի...
Գայանե Հակոբյանին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ․ փաստաբան
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատա...