Գայանե Հակոբյանին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ․ փաստաբան
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր։
Տեղեկությունից Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատավոր Ժորա Չիչոյանը Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
«Կանանց մեկ քրեակատարողական հիմնարկ կա՝ «Աբովյան» ՔԿՀ-ն։ Ենթադրվում է, որ տեղափոխել են այնտեղ»,- ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ թեպետ բացահայտ իրավաբանությունից դուրս գործընթաց է տեղի ունեցել, սակայն փաստաբանները կպահպանեն ֆորմալ բնույթը և կիրականացնեն իրավաբանությունից բխող բոլոր գործընթացները։
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատեր...
ՌԴ ԿԳՆ–ն չի ճանաչել Սլավոնական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել բազմաթիվ ընթացակարգային խախտումների պատճառով...
Պարեկները կօգնեն վարորդներին՝ չափելու ապակիների լուսաթափանցելիության աստիճանը
Պարեկային ծառայության ստեղծման և կայացման ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ստորաբաժանման հիմնական նպատակներից է ոչ մի...
Առաջարկում եմ բոյկոտել տեղական Georgian Airways ավիաընկերությունը. Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է բոյկոտել տեղական Georgian Airways ավիաընկերությունը։ Հ...