Թուրքիայում ավարտվել է քվեարկությունը. սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը
Թուրքիայում ավարտվել է քվեարկությունը. սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը: Ընտրատեղամասերը փակվել են տեղի ժամանակով ժամը 17-ին, որը Երեւանի ժամանակով ժամը 18-ն է:
Հանրապետությունում և արտերկրում տեղադրված է եղել 191 884 քվեատուփ։
Այսօր երկրում ընտրվում է 13-րդ պետության ղեկավարը և ձևավորվում է նոր խորհրդարանը։ Ակնկալվում է, որ քվեարկելու է ավելի քան 64 միլիոն մարդ։
Էրդողանը քվեարկել է Ստամբուլի ասիական կողմում գտնվող ընտրատեղամասում։ Նա այնտեղ է ժամանել տեղի ժամանակով 11.40-ի սահմաններում՝ կնոջ ուղեկցությամբ։ Մինչ այդ տեղում անվտանգության լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։
Ընտրատեղամասը, որտեղ եկել էր Քըլըչդարօղլուն, գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա թաղամասի արգենտինականհիմնական դպրոցում։ Ընդդիմադիր թեկնածուի ժամանումը նրա համախոհների կողմից ողջունվել է ծափահարություններով։ Քըլըչդարօղլուն ընտրատեղամաս է ժամանել կնոջ, ինչպես նաև Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50%-ը, նշանակված է մայիսի 28-ին։
Նախընտրական շրջանում ժողովրդական աջակցությունը թեկնածուներին մնացել է մոտավորապես նույնը, ուստի քվեարկության արդյունքը կարող է անսպասելի լինել։
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
Բրյուսելում քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառ...
Հայաստանը չի ստանում Ռուսաստանից պատվիրված սպառազինությունը. Արմեն Գրիգորյան
ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ստանում Ռուսաստանից պատվիրված սպա...
Թուրքիայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները
Թուրքիայի 81 շրջաններում այսօր բացվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը։ Ընտրելու իրավունք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ ՇառլՄիշելի հետ: Հ...