ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արարատի ու Արագածի արանքում. Նիկոլ Փաշինյան
Երեկ երեկոյան ՀՀ վարչապետն այցելել էր Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղ՝ հանդիպել Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին ու ուսուցչական անձնակազմին:
Խարույկի շուրջ խոսելով երեխաների հետ Նիկոլ Փաշինյանը հարց տվեց, թե որն է ամենաբարձր լեռը, ինչին արձագանքելով աշակերտների մեծամասնությունն ասացին՝ «Արարատը», որոշ մասն ասաց «Արագածը»։
«Մեր մեծագույն խնդիրն այն է, որ նա, ով ասաց՝ Արարատը, խոսեց ուրիշ բանի մասին, նա, ով ասաց՝ Արագածը՝ խոսեց ՀՀ-ի մասին»,- նշեց Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե որն է մեր ամենամեծ խնդիրը, ինչին արձագանքելով աշակերտներից մեկն ասաց՝ «պատմություն չիմանալը»։ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ «պատմությունն այնքան բազմազան է, որ ցանկացած բան կարելի է եզրակացնել։ Այ մեր ամբողջ պրոբլեմը, ինչն այսօր ունենք և այսօր առերեսվում ենք, կապված է այդ հարցի հետ։ Մենք հայրենիք ու պետություն հասկացությունների արանքում խարխափում ենք։ Պրոբլեմն այն է, որ հայրենիքը մեզ համար նույնը չէ, ինչ պետությունը։ Իմ ընկալումն այն է, որ ընտրություն պետք է կատարենք պետության օգտին, հակառակ դեպքում՝ մենք անընդհատ կկորցնենք։ Հետևաբար, ինձ համար, ճիշտ պատասխանն այն է, որ ամենաբարձր լեռը Արագածն է։ Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արարատի ու Արագածի արանքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ ՇառլՄիշելի հետ: Հ...
Թուրքիայում ավարտվել է քվեարկությունը. սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը
Թուրքիայում ավարտվել է քվեարկությունը. սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը: Ընտրատեղամասերը փակվել են տեղի ժամանակով...
Հայաստանը չի ստանում Ռուսաստանից պատվիրված սպառազինությունը. Արմեն Գրիգորյան
ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ստանում Ռուսաստանից պատվիրված սպա...
Թուրքիայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները
Թուրքիայի 81 շրջաններում այսօր բացվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը։ Ընտրելու իրավունք...