Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը կոչ է արել պատասխանատվության ենթարկել սնանկացած բանկերի ղեկավարներին
Միլիարդատեր և աշխարհի խոշորագույն ներդրողներից մեկը՝ Ուորեն Բաֆեթը, հայտարարել է, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել սնանկացած բանկերի ղեկավարներին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Իրավիճակը բանկային ոլորտում շատ նման է նրան, ինչ միշտ եղել է բանկային ոլորտում. վախը միշտ վարակիչ է», - ասել է Բաֆեթը շաբաթ՝ մայիսի 6-ին, Օմահայում Կոնգլոմերատի տարեկան ընդհանուր ժողովում, Նեբրասկա:
«Պատասխանատվությունը պետք է ընկնի այն մարդկանց վրա, ովքեր խնդիրներ են առաջացրել»,- ասել է նա։ Միլիարդատերը նշել է, որ սնանկացած First Republic բանկը հսկայական և առանց գրավի հիփոթեքային վարկեր է տրամադրել. նման առաջարկն ուղղակի խելագարություն էր։
«Դա արվեց բոլորի աչքի առաջ, և աշխարհը անտեսեց այն, մինչև դրա պայթելը», - ավելացրել է Բաֆեթը:
Նմանատիպ հոդվածներ
Սարսանգի ջրամբարի ցամաքումը լուրջ հետևանքներ կառաջացնի. Արցախի ԱԳՆ
Սարսանգի ջրամբարի ցամաքումը բնապահպանական լուրջ հետևանքներ կառաջացնի տարածաշրջանի ողջ էկոհամակարգի համար․ Արցախի, ինչպես...
Հայաստանը՝ Ռուսաստանին պատժամիջոցային ապրանքների առանցքային մատակարար․ WSJ
Նախկին խորհրդային մի շարք հանրապետություններ դարձել են հիմնական տարանցիկ հանգույցներ ԱՄՆ-ի և Եվրոպայի համակարգչային չիպե...
Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան․ Քերոբյան
Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային, տարած...
Հայկական ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
ԱՄՆ-ն արտահանման նոր սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի դեմ, որոնք ներառում են նաև Հայաստանից և Ղրղզստանից ընկերությու...