![Թուրք նախարարը հայտնել է ՀՀ-ի համար օդային տարածքի փակման պատճառը](https://auroranews.am/storage/img/base_image/old/d71300b01642a9a2cb1ef5d702699964.webp)
Թուրք նախարարը հայտնել է ՀՀ-ի համար օդային տարածքի փակման պատճառը
![Թուրք նախարարը հայտնել է ՀՀ-ի համար օդային տարածքի փակման պատճառը](https://auroranews.am/storage/img/base_image/old/d71300b01642a9a2cb1ef5d702699964.webp)
Քիչ առաջ հայտնել էինք, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրք նախարարն օդային տարածքի փակումը բացատրել է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։
«Նեմեսիսի» նպատակն էր ոչնչացնել երիտթուրքերի պարագլուխներին, որոնք կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանում բացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ հաշվեհարդար կատարած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերն իջել «Զվարթնոց» օդանավակայանում։