ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` «Նեմեսիս»-ի գործողության արձանի տեղադրման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում «Նեմեսիս»-ի գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող արձանի տեղադրման շուրջ Թուրքիայի դժգոհությանը․
«Այնպես չի, որ տարբեր ուղղություններով մեր գնալ-գալու վրա արձանները չեն ազդում։ Օրինակ, մենք առերեսվում ենք, թե այդ հարաբերությունների վրա ժամանակին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն ինչ ազդեցություն է ունեցել։ Ես ուզում եմ հիշեցնել կամ տեղեկացնել, որ մենք այդտեղ լուրջ պրոբլեմներ ունեցել ենք և շարունակում ենք ունենալ։ Եվ այնպես չի, որ միայն արևմտյան ուղղությունից ենք արձանների հետ կապված հարցեր ստանում»։
Վարչապետը մեկնաբանել է, թե ինչու է Երևանում տեղադրվել «Նեմեսիս»-ի գործողության մասնակիցներին նվիրված հուշարձան.
«Տեղադրվել է մի պարզ պատճառով․ երբ այդ թեման սեղանից սեղան գնացել է, նախաձեռնությունները եղել են 2020թ. դեկտեմբերից 2021թ․ ապրիլի շրջանում, բոլորը մտածել են՝ այս դավաճանության ընդհանուր տրամաբանության մեջ եթե չհամաձայնվենք, կասեն՝ ըհը, դուք դավաճան եք։ Մենք բոլորս, ըստ էության, առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անել, որ մեզ չասեն դավաճան, բայց մենք իրականում մեր երկրի պետական և ազգային շահերը դավաճանում ենք։ Կարևորը՝ ալիբի ունենանք, որ դավաճանություն չենք արել։ Բայց որ խորքային դավաճանություն ենք անում, դրա մասին ոչ մեկ չի խոսում»։
Վարչապետը նաև նշել է, թե ՀՀ-ն հիմնականում չի առաջնորդվել տնտեսական շահով, այլ առաջնորդվել է էմոցիոնալ շահով.
«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի։ Դա հեշտ ճանապարհ չի»։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է համարձակություն. Ֆրանսիայի ԱԳՆ
Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։ Այն հարցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները
Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։ Ինչպես հաղորդում...