Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա․ Ալիև
Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ներկայումս Թեհրանում մեր դեսպանատունը փակ է, քանի որ ինձ համար ավելի կարևոր է մեր ժողովրդի անվտանգությունն ու կյանքը»,- իրանական աբյուրների փոխանցմամբ՝ ասել է նա։
«Մենք մի քանի նամակներ ենք ստացել Իրանի պաշտոնյաներից։ Մի քանի հեռախոսազրույց է եղել հարաբերությունները կարգավորելու համար։ Սակայն, միանշանակ, մեր պահանջները օրինական են և ողջամիտ։ Եթե այդ պահանջները կատարվեն, ապա կարելի է խոսել նորմալացման մասին։
Եթե ոչ, ապա այդպես էլ կմնա։ Կրկին, սա մեր ընտրությունը չէ։ Սակայն Իրանում բոլորը, բոլոր շրջանակները վերջապես պետք է հասկանան, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների ու տեռորի լեզուն չի աշխատի։ Ինչքան շուտ սա հասկանան, այնքան շուտ նորմալացման նշաններ կտեսնենք»,- ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հա...
Հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա: Այդ մասին նա նշել է Պրահայի անդրատլա...
Փաշինյանը Չեխիայի նախագահին ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի ամրոցի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր...
Թուրքիան օդային տարածքը փակել է նաև Փաշինյանի օդանավի համար․ Չավուշօղլու
Հայաստանը անհավասարակշիռ է իր հայտարարությունների եւ վարած քաղաքականության մեջ։ Այս մասին հայտարարաել է Թուրքիայի ԱԳ նախ...