Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

 

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստում քննարկվել են Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը, Ադրբեջանի կողմից ԱՀ քաղաքացիների ազատ երթևեկությանը խոչընդոտող անօրեն գործողություններին, դրանց հետագա կանխմանը և առնչվող այլ հարցեր:

 

«Ներկայացվել է օպերատիվ վիճակը միջանցքի տարածքում, ընդգծվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խստիվ պահպանման անհրաժեշտությունը: Նախագահ Հարությունյանը համապատասխան կառույցների ղեկավարներին որոշ հանձնարարականներ է տվել, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահների հետ համագործակցությամբ հնարավորինս ապահովելու Շուշիի շրջանի՝ կրկնակի շրջափակման մեջ հայտնված չորս գյուղերի անվտանգությունն ու կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումը»,- նշվում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ։