ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարշավայում ուժայինները ներխուժել են ՌԴ դեսպանատանը կից դպրոցի շենք
Վարշավայում տեղի իշխանությունն ու ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Ռուսաստանի դեսպանատանը կից գործող դպրոցի շենք։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, որ այսօր առավոտյան Կելեցկայա փողոցում գտնվող դպրոցի շենքի մոտ են ժամանել քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ ոստիկանության ուղեկցությամբ, ինչպես նաև ռուս դիվանագետներ, այդ թվում՝ խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Օրդաշը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը պահանջել է բացել դարպասները, սակայն մերժում է ստացել։ Օրդաշը հայտարարել է, որ շենքը հետ վերցնելու մասին բոլոր որոշումները ռուսական կողմն անօրինական է համարում և զգուշացրել է պատասխան դիվանագիտական քայլերի մասին:
Դրանից հետո հատուկ հրավիրված ծառայությունները սկսել են կոտրել դուռը։ Որոշ ժամանակ անց նրանց հաջողվել է դա անել, և նրանք ներխուժել են շենք, իսկ հետո դարպասի վրա կողպեքով շղթա են կախել, որ դպրոցի գույքը հնարավոր չլինի հանել։
Նրանք տարածք մտնել թույլ են տվել միայն դեսպանատան աշխատակիցներին։ Օրդաշը զգուշացրել է, որ այդ մարդիկ օգտվում են դիվանագիտական կարգավիճակից։
Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա մարտին Լեհաստանը հայտարարել է, որ սկսել է ռուսական անշարժ գույքի առգրավման գործընթացը Վարշավայում։
Նմանատիպ հոդվածներ
Կենդանապաշտպաններն այսօր այցելել են տեսանյութում շանը ծեծող տղային
Այսօր մի խումբ կենդանապաշտպաններ այցելել են աղմկահարույց տեսանյութի տղային, որը բռնություն էր գործադրում շան նկատմամբ եւ...
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գարեգին Երկրորդն այցելեց Ծիծեռնակաբերդ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբ...
Հեղուկ գազի գինը մեկ գիշերվա մեջ դարձավ 170 դրամ. պատգամավոր Արթուր Խաչատրյան
«Աննախադեպ ցածր գնաճի» պայմաններում հեղուկ գազի գինը, մեկ գիշերվա մեջ, 120-ից դարձավ 170 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր...