Հիմա Լաչինի միջանցքը պաշտոնապես է փակվել Ադրբեջանի կողմից. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին մեղադրել է տարածաշրջանում իրավիճակը սրելու մեջ՝ մատնանշելով Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրումը.
«Եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա պաշտոնապես է փակվել Ադրբեջանի կողմից։ Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է»։
Նա ասել է, որ անցակետի տեղադրմանը միջազգային հանրությունն իր գնահատականը տվել է։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի նպատակը ԼՂ հայության էթնիկ զտում ու ցեղասպանություն իրականացնելն է.
«Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է»։
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն այս ընթացքում խախտել է եռակողմ հայտարարության բոլոր կետերը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...