ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին պայթյուն է եղել Բելգորոդում
ՌԴ Բելգորոդ քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, գրում է Baza-ն։
«Նախնական տվյալներով՝ հարվածը հասցվել է Վատուտինա փողոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Telegram ալիքը հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է ավերված ճանապարհը։ Արդեն դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու ոստիկանները։
Պայթյունի հետեւանքով վնասվել է Շալանդինա փողոցում գտնվող տան մի մասը։ Արկի բեկորները հայտնաբերվել են տան բնակարաններից մեկում, որի բնակիչները տարհանվել են։ Վնասվել են նաև մի քանի մեքենաներ։ Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ ավտոմեքենաներից մեկը պայթյունի,
ալիքից նետվել է խանութի տանիք։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և վիրավորներ չկան։
112-ի տեղեկություններով՝ Շալանդինայի տանը վնասվել է բնակարաններից մեկի պատը։
2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի շրջանի տարածքում գործում է ահաբեկչական վտանգի դեղին մակարդակ, շրջանը բազմիցս գնդակոծվել է։
Ավելի վաղ Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր 30 մարդ Ուկրաինայից հարվածների զոհ է դարձել տարածաշրջանում, եւս 123-ը վիրավորվել է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար` Երևանում. կան տուժածներ
Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի եւ Մազմանյան փողոցների խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին փոթորիկ՝ Քահրամանմարաշում․ կան զոհ և վիրավորներ
Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքին կործանարար երկրաշարժից հետո ուժեղ փոթորիկ է պատուհասել։ Այս մասին գրում են տեղի ԶԼՄ-ները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանհեթենում ավտոկայանատեղիի փլուզման հետևանքով զոհ և տուժածներ կան
Նյու Յորքում ավտոկայանատեղի է փլուզվել, հայտնում են ABC-ն և CBC-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Ստորին Մանհեթենում ապրիլի 18-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկչություն Պակիստանում. կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Պակիստանում ահաբեկչության դեմ պայքարի վարչության կենտրոնակայանում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավ...