«Երբ Շվեդիան կատարի այդ պահանջը, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ». Քալըն
Շվեդիան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին միայն Թուրքիայի հիմնական պահանջի կատարման դեպքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հայտարարությունը:
«ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում մենք օբյեկտիվ չափանիշներ ենք պահպանում։ Մեր հիմնական պահանջը ահաբեկչության դեմ պայքարն է։ Երբ Շվեդիան կատարի այն, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Քալընը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները պետք է համերաշխ լինեն նրա հետ ահաբեկչությանը հակազդելու հարցում։
«ՆԱՏՕ-ն զբոսաշրջության գործակալություն կամ մշակութային միություն չէ։ Դաշինքի առաջին խնդիրը կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովումն է»,- հավելել է պաշտոնյան:
Նմանատիպ հոդվածներ
«Կարող եմ ապացուցել, որ միջանցք չեմ խոստացել»․ Փաշինյան
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վա...
«Մենք ֆուտբոլ չենք խաղում». Խանդանյանը` Զախարովայի հայտարարության մասին
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը, անդրադառ...
Խանդանյանը` ՀՀ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագծի մասին
Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը մշակման փուլում է, հայկական կողմը առայժմ չի տեսնում ՀԱՊԿ-ի արձան...
«Arte» հեռուստաընկերության պարզաբանումը՝ պրոադրբեջանական ռեպորտաժի վերաբերյալ
Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռ...