Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ. հայտնի է՝ ինչ են քննարկել
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնել են Իրանի ԱԳՆ-ից:
Նշվում է, որ պաշտոնյաները ծավալուն քննարկում են ունեցել երկկողմ հարաբերություններում զարգացումների և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու թյուրըմբռնումները և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ հարգանքի, միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։
Աբդոլլահիանը նշել է, որ տարածաշրջանի երկրների միջև հակասությունները միայն թշնամիների օգտին են։ Ընդգծվել է լրատվական դաշտն ավելի շատ վերահսկելու անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկու ժողովուրդների ու երկրների։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը «կանխակալ» և «զգացմունքային» էր անվանել Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի արտահայտությունները: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին Բաքվից իրանցի չորս դիվանագետների արտաքսումը ոչ բարեկամական քայլ էր անվանել:
Նմանատիպ հոդվածներ
«Arte» հեռուստաընկերության պարզաբանումը՝ պրոադրբեջանական ռեպորտաժի վերաբերյալ
Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռ...
Հայտնի է՝ ինչին էին վերաբերում համացանցում հայտնված ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը. NYT
ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը, որոնք այս շաբաթ հայտնվեցին համացանցում, վերաբերում են Բախմուտում իրավիճակին: Այդ մասին գ...
«Մենք ֆուտբոլ չենք խաղում». Խանդանյանը` Զախարովայի հայտարարության մասին
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը, անդրադառ...
Խանդանյանը` ՀՀ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագծի մասին
Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը մշակման փուլում է, հայկական կողմը առայժմ չի տեսնում ՀԱՊԿ-ի արձան...