«Տանում էի պարտքերը տայի»․ Երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետը՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն այսօր՝ մարտի 29–ին, իր գործով դատական նիստից հետո Armlur.am-ի  հետ զրույցում պնդել է՝ ինքն ապօրինի գույք չունի։

 

Վաչագանը Ղազարյանն ի պատասխան հարցի, թե որտեղից իրեն 8 մլրդ դրամ, այն դեպքում, երբ ինքը թիկնազորի պետ ու վարորդ էր, ասել է՝ Դատախազությունից հարցրեք։

 

Անդրադառնալով 2018 թվականին ԱԱԾ–ի կողմից հրապարակած տեսանյութին, որում նա բանկից  հանած գումարը մոտեցնում էր մեքենային, ու հարցին, թե ուր էր տանում այդ փողերն, ասաց.

 

«Տանում էի պարտքերը տայի, տանում էի էն մարդկանց տայի, ովքեր ինձ էին տվել»։

 

Վաչագան Ղազարյանն ասաց, թե սուտ է այն տեղեկությունը, որ իրեն այդ գումարը տվել է  Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։ Ղազարյանը շեշտեց՝ ինքը միայն դատարանին է պարտավոր ասել, թե որտեղից իրեն այդ գումարը։

 

Դիտարկմանը, թե դա հարկատուների հաշվին ստացած փող էր, Վաչագան Ղազարյանն ասաց.

 

«Դա ձեր շնորհիվ չէր, ընկերների շնորհիվ էր, ընկերների գումարներն էին, հանում էի տայի իրենց»։

 

Վաչագան Ղազարյանը կեղծ որակեց տեղեկությունը, թե ինքը չի շփվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ «Ես շատ լավ շփվում եմ, սուտ են ասում»,– ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ