Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է․ նրա առաջիկա օրերի ընդունելությունները չեղարկվել են

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գտնվելը հիվանդանոցում կարող է հետաձգվել, առաջիկա երկու օրվա ընթացքում նրա ծրագրված ընդունելությունները չեղարկվել են, ТАСС-ի փոխանցմամբ, գրում է Il Fatto Quotidiano-ն։

 

Corriere della Sera-ն նշում է, որ պոնտիֆիկոսը կարող է «սրտի հետ կապված խնդիրներ» ունենալ։ Rai News 24-ը հայտնել է, որ Ֆրանցիսկոսը տոմոգրաֆիա է անցնում «շնչառական դժվարությունների» պատճառով։

 

Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ այսօր Հռոմի Ֆրանցիսկոս պապը գնացել է Հռոմի Ջեմելլի կլինիկա՝ պլանային բժշկական հետազոտությունների համար։
 

Վատիկանը մանրամասներ չի հայտնել 86-ամյա պոնտիֆիկոսի՝ կլինիկա այցելության մասին, սակայն նշել է, որ այն «նախապես ծրագրված է եղել»։

 

2021 թվականի ամռանը Ֆրանցիսկոսը 10 օր անցկացրեց Հռոմի Ջեմելլի կլինիկայում աղիքային վիրահատությունից հետո, որի ընթացքում հեռացվեց նրա հաստ աղիքի կեսը:
 

 

Քաղաքականություն

Պատահարներ