Պեսկովը` Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը բարձր է գնահատում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խաղաղապահ ջանքերը։ Այսպես մամուլի քարտուղարը մեկնաբանել է Թուրքմենստանի նախկին ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հայտարարությունը, թե ինքը պաշտպանում է Էրդողանի առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Տեղեկատվությունը փոխանցում է kommersant.ru-ն:
«Մենք բարձր ենք գնահատում պարոն Էրդողանի ջանքերը, նրա խաղաղապահ գործունեությունը, միջնորդական ծառայություններ մատուցելու նրա փորձերը, ինչպես նաև նրա վերաբերմունքը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման նկատմամբ», - ասուլիսի ժամանակ ասել է Դմիտրի Պեսկովը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2022 թվականի դեկտեմբերին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն ի պատասխան Ալիևի ելույթի
Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ–ն` մեջբերե...
«Հայաստանն ամեն օր զբաղվում է պաշտպանունակությունը բարձրացնելու գործով». Ալեն Սիմոնյան
Չնայած Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց կա, սակայն դա չի երաշխավորում, որ կզսպի Ադրբեջանի կողմից հնա...
ՀՀ կառավարությունը` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին...
Զախարովան՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և հայտարարությանը,...