ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԺԴՀ-ն մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել` նախքան Հարավային Կորեայի և Ճապոնիայի ղեկավարների հանդիպելը
Այսօր Փհենյանը մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռել է մոտ 1000 կմ:
Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի՝ հրթիռն արձակվել է մեծ անկյան տակ, Փհենյանի Սունանի շրջանից դեպի Ճապոնական ծով, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 07:10-ին (Երևանի ժամանակով 02:10-ին):
Կորեայի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել նիստ անցկացնել արձակման կապակցությամբ։ Տոկիոյում կարծում են, որ դա եղել Է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը:
Սպիտակ տունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված արձակումն անմիջական վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների համար, սակայն մեծացնում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգը: Այսօր Տոկիոյում նախատեսված են Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի բանակցությունները։
Yonhap-ը նշում է, որ բանակցությունների օրակարգում, ամենայն հավանականությամբ, մեծ տեղ են զբաղեցնելու Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքները: Մարտի 13-ին մեկնարկել են ամերիկա-հարավկորեական «Freedom Shield» զորավարժությունները, որոնց ի պատասխան Հյուսիսային Կորեան վերջին օրերին տարբեր հեռահարության հրթիռներ է արձակում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղում». Փաշինյան
Տեղեկացրել էինք, որ քիչ առաջ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Նա պատասխանեց լրագրողին հարցին` Հայաստանի դե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաչյա Սարգսյանը` իր հրաժարականի և պատճառների մասին
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին Սարգսյանը հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ գո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կխփե՛մ, ուշքդ կեթա». Գևորգ Պետրոսյանը՝ պարեկին
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել՝ կից հաղորդագրությամբ. «Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանությա...