ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակադեմիական քաղաքը կստեղծվի մինչև 2030թ-ը. որոնք են կրթական զարգացման ապագա ծրագրերը
Պետական բուհերի թիվը մինչև 2030թ-ը կհասցվի 8-ի։ Այս մասի այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` կառավարության հաստատմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»։
«Խոսքը պետական ֆինանսավորմամբ բուհերի մասին է։ Դրանց թիվը պետք է հասցնենք մինչև 8-ի, և այդտեղ պետք է պարտադիր գիտական–հետազոտական ուժեղ բաղադրիչներ արվեն։ Կստեղծվի ակադեմիական քաղաք` որպես որակյալ կրթության ու գիտության արդիականացման ենթակառուցվածք։ Նախատեսվում է, որ այս ուղղությամբ արվող գործողությունների արդյունքում մեր 4 բուհեր առնվազն ներառված կլինեն միջազգային վարկանիշավորման համակարգերի 500-յակում»,– ասաց նախարարը։
Իսկ խոշոր դպրոցական կրթահամալիրների թիվը մինչև 2030թ–ը նախատեսվում է հասցնել 156-ի։ Բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները հնարավորություն կստանան օգտվել դպրոցական սննդի ծրագրից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ռազմավարության կարևոր բաղադրիչներից է նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացը` կրթական բոլոր մակարդակներում` մանկապարտեզներից ու խմբակներից մինչև քոլեջներ ու բուհեր։
Քննարկման ավարտին կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030 թվականի զարգացման գործողությունների ծրագիրը։
Նշենք, որ ծրագիրն իրականացվելու է Համաշխարհային բանկից 100 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վարկով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղում». Փաշինյան
Տեղեկացրել էինք, որ քիչ առաջ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Նա պատասխանեց լրագրողին հարցին` Հայաստանի դե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաչյա Սարգսյանը` իր հրաժարականի և պատճառների մասին
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին Սարգսյանը հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ գո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կխփե՛մ, ուշքդ կեթա». Գևորգ Պետրոսյանը՝ պարեկին
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել՝ կից հաղորդագրությամբ. «Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանությա...