Կառավարությունը սուբսիդիա տրամադրեց «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի գինը չթանկանա
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու որոշում կայացրեց:
Սուբսիդավորման արդյունքում ՀՀ սպառողներն այս տարի ևս կշարունակեն ջրի 1 խմ–ի դիմաց վճարել 200 դրամ` 208–ի փոխարեն։
ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով արդեն իսկ այդ նպատակով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա` 2023 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց
Հանձնաժողովը հաստատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,419 դրամ:
ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը: Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը ժամանել է Թուրքիա. հայտնի է` ինչ է քննարկել Էրդողանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունն...
Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց
Եվրախորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմա...
Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Վա...