Կառավարությունը շուրջ 2,9 միլիարդ դրամ է հատկացրել` մի շարք ավտոճանապարհները հիմնանորոգելու համար
Կառավարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացրեց 2 միլիարդ 865 մլն դրամ՝ մի շարք ավտոճանապարհների շինարարական աշխատանքները սկսելու և ավարտելու համար: Նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Նախ, ունենք 5 օբյեկտ, որոնք ավարտվել են նախորդ տարի, և, որպես կանոն, մենք այդ ընդհանուր գումարի 5 տոկոսը պահում ենք: Հանձնաժողովը վերջնական ստուգումներն իրականացնում է, օբյեկտը վերցնում ենք շահագործման, նոր 5 տոկոսը վճարում ենք: 5 օբյեկտի համար 5 տոկոսները վճարելու նպատակով ընդհանուր 210 միլիոն դրամ այս նախագծով կվճարենք:
Մյուսները 6 օբյեկտներ են, որոնցից 2-ը նախորդ տարի սկսել ենք, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացանք ավարտել: Հիմա կշարունակենք, այս տարի կավարտենք, և այդ երկու օբյեկտի համար գումար ենք տրամադրում, ընդ որում՝ չկատարած մասի համար ենք տրամադրում: Եվ ընկերությունների համար կիրառվելու են նաև տույժեր, քանի որ 2022 թվականին պետք է ավարտեին և չեն ավարտել:
Ընդհանուր 2 միլիարդ 865 միլիոնից 2 միլիարդ 813 միլիոն-ը շինարարության կամ 5 տոկոսները վճարելու համար է, 23 միլիոնը՝ տեխնիկական հսկողության, և 29 միլիոնը՝ հեղինակային հսկողության համար»,- նշել է Գնել Սանոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը ժամանել է Թուրքիա. հայտնի է` ինչ է քննարկել Էրդողանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունն...
Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Վա...
Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց
Եվրախորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմա...