Անդրանիկ Քոչարյանի ուշագրավ խոստովանությունը․ ում է գաղտնալսում ԱԱԾ-ն․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ փայլել է հերթական խայտառակ հայտարարությամբ։ Իր ղեկավարած հանձնաժողովի նիստում խոսելով ՆԳՆ-ին գաղտնալսելու հնարավորություն տալու մասին եւ պատասխանելով ընդդիմադիրների այն դիտարկումներին, թե ԱԱԾ-ն քիչ էր գաղտնալսում, այլ կառույցի եւս նման լիազորություն է տրվել, նա հայտարարել է. «Մեզ գաղտնալսում է ու լավ է անում, բարի լինենք էնպես ապրենք, որ լսելու դաշտից դուրս մնանք։ Բա որ չլսեն, ո՞նց են իմանալու` ով ինչ մտածեց, էս երկրի գլխին ինչ եղավ»։
Հիշեցնենք, որ միայն դատարանի որոշմամբ եւ քրեական վարույթի դեպքում է թույլատրվում գաղտնալսել որեւէ քաղաքացու։ Սրանով Անդրանիկ Քոչարյանի երեկվա գոհարները չեն սահմանափակվում․ նա հայտարարեց, թե, փառք աստծո, Հայաստանում փշալարերի կիրառման ժամանակաշրջանն այլեւս անցյալում է, ապա խոսակցության մեջ ներքաշեց քննարկմանը մասնակցող ՆԳ նախարարին, ով եւս հաստատեց Քոչարյանի սուտը։ Սա՝ այն դեպքում, երբ պատերազմից հետո ընդդիմադիրների դեմ ոչ միայն փողոցներում են փշալարեր գործածվել, այլեւ խորհրդարանի շենքի պարիսպներն են փշալարերով պատվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեց...