Թել Ավիվն արձագանքել է Թուրքիայի` Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման արգելքի պահանջին
Իսրայելում Թուրքիայի դեսպանը երկրի կառավարությունից պահանջել է արգելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրումը Հայֆայում։
Իսրայելական Հայֆայ քաղաքի քաղխորհուրդը որոշել է կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կանգնեցնել։ Ըստ իսրայելական Ynet գործակալության` Թուրքիայում այս փաստը բացասական արձագանք է ստացել։
ԶԼՄ–ի տվյալներով` Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Տորունլերը պաշտոնական նամակ է գրել Իսրայելի մշակույթի նախարարության ղեկավար Միկա Զոխարին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը կանխելու համար։ Նախարարը չի պատասխանել և դիվանագետի նամակն ուղարկել է երկրի ԱԳՆ: Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիան:
Ըստ լրատվականի` ԱԳՆ–ի ղեկավարությունը հուշարձանի հարցով խորհրդակցություն է անցկացրել, առաջարկվել է անպատասխան թողնել Տորունլերի նամակը։ Եթե թուրքական կողմը միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ պնդումները շարունակի, Անկարային կբացատրեն, որ խոսքը տեղական իշխանությունների որոշման մասին է, ոչ թե Իսրայելի կառավարության կամ պետական հաստատության. Իսրայելում տեղական ինքնակառավարման մարմիններն օժտված են լայն լիազորություններով և ինքնավարությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը ժամանել է Թուրքիա. հայտնի է` ինչ է քննարկել Էրդողանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունն...
Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց
Եվրախորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմա...
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...