Պենտագոնի ղեկավարը ՌԴ-ին կոչ է արել պրոֆեսիոնալ թռչել
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սեւ ծովի վրա անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից հետո ռուսական ռազմական ավիացիային կոչ է արել «անվտանգ եւ պրոֆեսիոնալ» թռչել եւ նաեւ հավաստիացրել է, որ ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն գործել ամենուր, որտեղ միջազգային իրավունքը թույլ է տալիս:
«Պետք չէ մոլորության մեջ ընկնել։ ԱՄՆ-ը կշարունակի թռչել եւ գործել ամենուր, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը։ Ռուսաստանը պետք է օգտագործի իր ռազմական ինքնաթիռները անվտանգ եւ պրոֆեսիոնալ կերպով»,- ասել է Օսթինը` բացելով Ուկրաինային ռազմական օգնության դոնոր երկրների հերթական հանդիպումը:
Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, թե վստահ չէ, որ ԱՄՆ-ը կկարողանա Սեւ ծովի հատակից անօդաչու թռչող սարքի բեկորներ ստանալ։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական «Սու-27»-երը երկնքում ջրային տարածքի վրա որսացել են MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարք, իսկ նրանցից մեկը թեւով հարվածել է դրան՝ վնասելով պտուտակը։ Սարքը ստիպված խորտակել է ամերիկյան կողմը։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիային անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված անկայուն իրավիճակը. Շոլցը՝ Ալիևին
Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ո...
ՀՀ-ի խղճին ենք թողնում ԼՂ-ի ճակատագիրը երրորդ երկրների վրա բարդելու փորձը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Այս հայտարարությունն արե...
Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բե...
Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու...