Մեկնարկել է Պուտին-Ասադ հանդիպումը․ ինչ է հայտնի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, գրում է РИА Новости-ն: Ըստ աղբյուրի՝ Սիրիայի ղեկավարը Մոսկվա է ժամանել մարտի 14-ի երեկոյան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները գնալով զարգանում են։
«Հարգելի պարոն նախագահ, ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել Մոսկվայում: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Մենք մշտական կապի մեջ ենք, և մեր հարաբերությունները գնալով զարգանում են»,- ասել է Պուտինը:
Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կքննարկեն քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-սիրիական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցեր, ինչպես նաև Սիրիայում և նրա շուրջ իրավիճակի համապարփակ կարգավորման հեռանկարները։
Վերջին անգամ Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ-Ասադը հանդիպել են 2021-ի սեպտեմբերին, երբ Սիրիայի նախագահը կրկին այցելել էր Մոսկվա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...
Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ․ մանրամասներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...