«Վերացրո՛ւ շրջափակումը»․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ Ալիևին
Լաչինի միջանցքի շրջափակումը ո՛չ մարդկային է, ոչ էլ օրինական, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Ըստ նրա` Արցախին հումանիտար աղետ է սպառնում։
«Մենք բախվում ենք հումանիտար ճգնաժամի, որը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Այս շրջափակումն անօրինական է։ Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որը պարտադրում է Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Որոշումը պարտադիր է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը ազատ տեղաշարժի համար»,- ընդգծեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։
Անդերս Ֆոգ Ռասմուսենը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին։
«Այսօր ես հստակ ուղերձ եմ ուղարկում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումը այսօր, անհապաղ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այցելել էր Լաչինի միջանցքի սկզբնամաս։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմա...
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Ջերմուկ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում: Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագ...