ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ողբերգություն չի, որ Արսեն Թորոսյանն ինձ չի հավատում․ հոգևորականներ կան, որոնք Աստծուն չեն հավատում». Փաշինյան
Հայաստանում կան հոգևորականներ, որ Աստծուն չեն հավատում, այնպես որ մեծ ողբերգություն չէ, երբ մի պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի` վերջին գրառումների վերաբերյալ հարցին։
Թորոսյանը, անդրադառնալով առողջապահության նախկին փոխնախարար, քաղաքապետի ներկայիս տեղակալ Գևորգ Սիմոնյանի դեմ հարուցված քրգործին, մարտի 11-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները: Նման որակի գործերի միջնորդությունները այլ ճակատագրի արժանանալ չէին էլ կարող»։ Մյուս գրառումն էլ նա վերնագրել էր այսպես. «Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում, կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը»։
Թորոսյանը նած նշել էր, որ Գևորգ Սիմոնյանի մեղավորությունը հիմնված է ենթադրությունների հիման վրա։
«Ես գնահատում եմ պարոն Թորոսյանի ձգտումը` իր հետ աշխատած մարդուն` իմ կողմից նշանակված, բայց իր կողմից առաջարկված, դժվար իրավիճակում պաշտպանելու, փորձելու ուշադրություն հրավիրել նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա։ Բարոյական առումով ես սա համարում եմ նորմալ։ Քաղաքական առումով սա ևս մեկ ապացույց է, թե ինչպիսի ժողովրդավար կուսակցություն է «Քաղաքացիական պայմանագիրը», որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ։ Իրավական առումով հարցի պատասխանը կտա նախաքննությունը, հետագայում դատաքննությունը, որը ենթադրվում է` լինելու է հրապարակային, եթե գործը հասնի դատաքննության փուլին»,– շեշտեց Փաշինյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղում». Փաշինյան
Տեղեկացրել էինք, որ քիչ առաջ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Նա պատասխանեց լրագրողին հարցին` Հայաստանի դե...
«Մեջքիս հետևում պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվում մեկ ուրիշի». ԱՀ նախարարը հրաժարական է ներկայացրել
ԱՀ Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը իր դիմումի համաձայն հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կխփե՛մ, ուշքդ կեթա». Գևորգ Պետրոսյանը՝ պարեկին
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել՝ կից հաղորդագրությամբ. «Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանությա...
«Ադրբեջանը ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք». Ալեն Սիմոնյանի ելույթը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (...