Քաղաքականություն

Մահացել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Դրյուկովը

Մահացել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Դրյուկովը
Հ–ում ՌԴ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Անատոլի Դրյուկովը մահացել է։ Նա 87 տարեկան էր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։ «Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը խորին և անկեղծ…

Հ–ում ՌԴ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Անատոլի Դրյուկովը մահացել է։ Նա 87 տարեկան էր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։

 

«Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը խորին և անկեղծ ցավակցություն է հայտնում Անատոլի Մատեևիչի ընտանիքին և բարեկամներին։ Դրյուկովի հետ վերջին հրաժեշտի արարողությունը կլինի մարտի 16-ին` ժամը 12։00-ին, Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

 

Նա եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄՀՄՊԻ) շրջանավարտ։ Բազմիցս աշխատել է արտերկրում, եղել է ԽՍՀՄ և ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը Սինգապուրում և Հնդկաստանում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ

Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250