«Երաշխիքի խնդիր կա` գնացին Բաքու հանդիպման, հետ կգա՞ն, թե՞ ոչ». Փաշինյան
Երաշխիքի խնդիր կա` գնացին Բաքու հանդիպման, հետ կգան, թե ոչ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե պաշտոնական Երևանն ինչպես է վերաբերվում Ադրբեջանի առաջարկին։
Հիշեցնենք` Ալիևի աշխատակազմից առաջարկ էր ուղարկվել Արցախ` Բաքվում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։
Վարչապետի խոսքով` այո, քննարկում պետք է լինի, և պետք է խոսեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։
«Երբ Հայաստանն այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն է, անընդհատ Արցախից խեթ հայացքներ են, կասկածներ` «վայ, էդ ի՜նչ դավադրություններ են:
Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն իրենք պետք է խոսեն, որպեսզի և՛ էդ պատասխանատվությունը լինի իրենց կողմից, և՛ իրենց ակնկալիքների բավարարման ու ձևակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություն ստանան»,– ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Լեռնային Ղարաբաղի ժո...
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Ջերմուկ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում: Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագ...