Ասուլիսից հետո ՔՊ-ն վարչության նիստ է հրավիրելու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր երեկոյան՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, վարչության նիստ է հրավիրելու: Նիստին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները քննարկելու են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Բանն այն է, որ ՔՊ-ականներն իրենք էլ զգում են, որ մեր վիճակը, հատկապես՝ Արցախի հարցում, մեղմ ասած, հուսադրող չէ, իսկ Ադրբեջանի հետ բանակցությունները գնալով փակուղի են մտնում, արտաքին ֆրոնտում մարտահրավերները շատանում են:
Հենց այս իրավիճակից ելնելով՝ ՔՊ-ականները որոշել են առավել հաճախ հանդիպել Փաշինյանի հետ, որպեսզի անձամբ նրանից տեղեկանան զարգացումների մասին:
Մեր տեղեկություններով՝ վարչության նիստում կքննարկվի նաև պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Բանն այն է, որ ՔՊ-ականներին այս օրերին չի հաջողվում ԱԺ-ում «բռնացնել» Արսեն Թորոսյանին, նրանք կարդում են Թորոսյանի գրառումները, ուստի հույս ունեն, որ Թորոսյանը կգա վարչության նիստին և պարզբանումներ կտա, թե ինչպես է ստացվել, որ իր պաշտոնավարման ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ մեծ թվով գումարներ են մսխվել պետբյուջեից»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ այսօրվա համարում:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:00-ին տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:
Նմանատիպ հոդվածներ
Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Լեռնային Ղարաբաղի ժո...
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Ջերմուկ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում: Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագ...