Ադրբեջանական կողմի տեսանյութում ոչ թե ռազմական, այլ արտակարգ իրավիճակների ծառայության մեքենաներ էին. Արցախի ՆԳՆ
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ: Այս մասին գրում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
Իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատողներն ԱՀ խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղեկցել են դեպի Շուշիի շրջանի Հին շեն գյուղ։
Հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված էին ՈւԱԶ մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը: Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունը, առավել ևս՝ մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում:
[4d15fe6a367b054e2a867fffb2836235.jpg]
[545d3537283613762cc12b6fb4bf755b.jpg]
[1e40b7dcc99e3dd0a7828f56051aa6d0.jpg]
[e928c33309ea9fea22124921b4c3a6a0.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Լեռնային Ղարաբաղի ժո...
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմա...
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Ջերմուկ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում: Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար...