«44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն». Նիկոլ Փաշինյան
Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց` Հայաստանը 2018-ից մինչև 2020 թվականը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան` նախորդ 10 տարին ամբողջությամբ:
Ըստ Փաշինյանի` 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն:
«Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում, կարծում եմ`առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ արած հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա», - ավելացրեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե 50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են պետական դավաճանության մեջ:
«Ես չգիտեմ` Հայաստանում մարդ կա՞, որ մտածում է, թե այդ մարդկանց գլխին գործ են սարքել: Այսօր կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով: Հիմա հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործով, ու երբ դատարանը որոշեց, որ կալանավորի, ինձ համար զարմանալի բան տեղի ունեցավ, մեկ էլ ամենատարբեր մարդիկ միջնորդություն են ներկայացնում, որ կալանքից ազատեն: Ժողովո՛ւրդ ջան, բա դո՞ւք չէիք ասում, որ պետք է բացահայտվի, թե ոնց է ընկել Շուշին», - ընդգծեց նա:
Վարչապետը նշեց, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունները պատիվ չեն բերում Հայաստանի նախկին ղեկավարին:
Նմանատիպ հոդվածներ
Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Լեռնային Ղարաբաղի ժո...
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Ջերմուկ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում: Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագ...